Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 

9,1 մլն եվրոյի տուգանք

9,1 մլն եվրոյի տուգանք
28.02.2014 | 11:57

Ինչպես հայտնի է, հետաքննություն է սկսվել «Սանթոսից» «Բարսելոն» տեղափոխված Նեյմարի տրանսֆերի հետ կապված: Իրենց անմեղությունն ապացուցելու համար կապտանռնագույնները պատրաստ են հետաքննող մարմնին տրամադրելու անհրաժեշտ բոլոր ֆինանսական փաստաթղթերը, բայց որ առանց կրակի ծուխ չի լինում, անվիճելի է: Համենայն դեպս չմոռանանք, որ «Բարսելոնի» նախագահ Սանդրո Ռոսելն անցած աշնանից նախկին է, ու պաշտոնից հրաժարումի մեջ բարի կամքի դրսևորումներ համենայն դեպս չկային:
Տրանսֆերի գործով Իսպանիայի դատարանը ակումբին տուգանել է 9,1 միլիոն եվրոյով: Դատավորը հայտարարել է, որ կատալոնյան ակումբի նկատմամբ պատժամիջոց կիրառելու համար հավաքված են բավարար ապացույցներ:
Աղմուկը բնականաբար բավական տհաճ է: Ստվեր է գցվում ինչպես ակումբի, այնպես էլ երիտասարդ ֆուտբոլիստի վրա, ինչը, ուղղակի, թե անուղղակի, չի կարող չունենալ իր բացասական ազդեցությունը: Ահա թե ինչու է կատալոնյան ակումբի ու երկրի ազգային հավաքականի առանցքային խաղացող Չավին կարևորում Նեյմարի վրա սկանդալի հոգեբանական ազդեցության հնարավոր մեղմումը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ